ՌՈՒՄԵԼԻՀԻՍԱՐԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՆՈՐԸՆՏԻՐ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ԱՅՑԸ
Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Ս. Արքեպիսկոպոս Մաշալեան երէկ հիւրընկալեց Ռումելիհիսարի Ս. Սանդուխտ եկեղեցւոյ նորընտիր թաղային խորհուրդի անդամները։ Հանդիպման ներկայ էր նաեւ Տ. Սարգիս Աւ. Քահանայ Գույումճեան։